Հուլիսի 13-ին՝ ժամը 20.00, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ՕՏՐԻ ՏՐԻՈ անսամբլի շնորհանդեսը։ Տրիոյի կազմում են Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ)։
Համերգային երեկոյին կմասնակցի նաև Անուշիկ Կարապետյանը (դաշնամուր)։
Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սերենադ ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, ռե մաժոր, Մաքս Ռեգեր՝ Սերենադ ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, Նինո Ռոտա՝ Տրիո ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար։